ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Իսկ դուք աշխատանքի թույլտվություն ունե՞ք, փակման ենթակա չե՞ք

Իսկ դուք աշխատանքի թույլտվություն ունե՞ք, փակման ենթակա չե՞ք
07.06.2024 | 16:08

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյանի մոտ սարսափելի պայթյուն-հրդեհի ֆոնին, հարցազրույց է տալիս ու ասում ամենակարևոր բանը՝ պայթած գազալցակայանն ուներ օրինականության խնդիր։

Մարզպետը՝ պետական ծառայողը, որ մի երկու օր առաջ ստացել է 832 հազար դրամ աշխատավարձ և նույնքան էլ պարգևավճար՝ գազալցակայանի հարկերից ու գազալցակայանի պայթյունից տուժածների հարկերից, նստում է պետությունից տված ավտոմեքենան, գնում է պայթյունի վայր ու հպարտ դեմքով ասում է՝ գազալցակայանը փակման ենթակա էր, խախտումներով էր աշխատում։

Բա դու ո՞վ ես, ինչի՞ համար է քո աշխատասենյակի վրա գրած՝ մարզպետ։

Մարզպետ Ահարոն Սահակյան, քանի՞ բարեկամի ես աշխատանքի տեղավորել, քանի՞ միլիոն ես պետությունից ստանում, քանի՞ տուն ես հետ գցել․ էդ սաղի վրա աչք ենք փակում, բայց դրանք նրա համար են, որ գոնե էդքանից հետո քո մարզում աղետները կանխես, ոչ թե աղետ լինի, գաս կանգնես լուրջ դեմքով ասես՝ փակման ենթակա էր։ Փակման ենթակա էր՝ փակեիք։

Իսկ դուք աշխատանքի թույլտվություն ունե՞ք, փակման ենթակա չե՞ք։

Եթե Հայաստանի վարչապետ կոչվածը մի քիչ իր տեղում լիներ, եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր։ Բայց որ աղետները հաջորդում են իրար, աղետների ֆոնին վարչապետը գնում է հեծանիվ քշելու, ուրեմն ոչ թե պետք է աղետից զարմանալ, այլ ասել՝ բա ուրիշ էլ ո՞նց էիք պատկերացնում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 4744

Մեկնաբանություններ